339 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-05 17:23
Աշխարհով մեկ

Անահիտ Մանասյանն ու Նենադ Վույիչը հանդիպել են․ ի՞նչ են քննարկել

Անահիտ Մանասյանն ու Նենադ Վույիչը հանդիպել են․ ի՞նչ են քննարկել

ՄԻՊ Անահիտ Մանասյանը գրել է.

«Մեկնարկել է աշխատանքային այցս Սերբիայի Հանրապետություն։

Այցի շրջանակում հոկտեմբերի 5-ին հանդիպել եմ Սերբիայի Հանրապետության արդարադատության նախարար Նենադ Վույիչի հետ։

Հանդիպման առանցքում են եղել մարդու իրավունքների պաշտպանության և արդարադատության ոլորտներին առնչվող հարցերը՝ առանձնահատուկ ուշադրությամբ ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանը և քրեակատարողական համակարգերի կատարելագործմանը։

Մտքեր ենք փոխանակել երկու երկրներում ազատությունից զրկված անձանց պահման և քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանների, ինչպես նաև փակ հաստատություններում մարդու իրավունքների պատշաճ ապահովման վերաբերյալ։

Առանձին անդրադարձ է կատարվել երեխաների իրավունքների պաշտպանությանն ու մարդու իրավունքների կրթությանն առնչվող հարցերին։

Ներկայացրել եմ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության մանդատն ու գործունեության հիմնական ուղղությունները՝ մանրամասն անդրադառնալով նաև Պաշտպանի՝ որպես Կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեությանը, փակ հաստատություններում իրականացվող մշտադիտարկման այցերին և ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Հանդիպման ավարտին կարևորել ենք մասնագիտական փորձի փոխանակումը և պատրաստակամություն հայտնել շարունակելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով»։