246 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-06 13:55
Քաղաքական խաղադաշտ

«Ես կողմնապահություն չեմ արել»․ Ռուբինյանը՝ տեղի ունեցած միջադեպի մասին

«Ես կողմնապահություն չեմ արել»․ Ռուբինյանը՝ տեղի ունեցած միջադեպի մասին

Ես կողմնապահություն չեմ արել, և այդ միջադեպը չի ստացել այն շարունակությունը, որը կարող էր ստանալ։ Այս մասին ճեպազրույցում ասել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Իհարկե շատ վատ եմ գնահատում տեղի ունեցածը, բայց սա արդյունքն է նրա, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորներ նպատակաուղղված անընդհատ սադրում են իրավիճակը, և այսպես ասած, հիմնականում խմբակցության «հանրապետական» թևի պատգամավորներն են, որոնք աչքի են ընկնում բարոյականության բավականին ցածր մակարդակով»,- նշել է նա: