«Ինչո՞ւ էիք ԱԺ միջադեպի ժամանակ նետում աթոռը, ձեր գործողությունների մեջ հանցակազմ տեսնո՞ւմ եք»․ ճեպազրույցի ժամանակ «Իշխանություն» լրատվականի լրագրողը հարց ուղղեց ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանին։
Ի պատասխան՝ Ալեքսանյանը հայտարարեց. «Խնդրում եմ դադարեցրեք ճանճը փիղ դարձնելը։ Նպատակը սաստելն էր ԱԺ ընդդիմադիր պատգամավորների կողմից ամբիոնից ելույթ ունեցող պատգամավորի նկատմամբ չսադրված հարձակումը»։