Ֆինանսների նախարար Վահե Հովհաննւսյանն ԱԺ-ում ներկայացնում է 2026 թ-ի պետական բյուջեի վերջնականացված տարբերակը։ Բյուջեի մակրոտնտեսական ցուցանիշների փոփոխություններ չեն նախատեսեվել սակայն գերատեսչություններին հատկացվելիք միջոցները որոշակի փոփոխության են ենթարկվել՝ ստացված առաջարկությունների արդյունքում։ 2026 թ-ին անվանական ՀՆԱ-ն կկազմի 11 տրիլիոն 933 մլրդ դրամ՝ աճելով 5.4 տոկոսով, անվանական ՀՆԱ-ի աճը կլինի 8.5 տոկոս։
Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը 2026 թ-ի նախնական ցուցանիշը՝ 53.5 տոկոսի համեմատ նվազել է 0.6 տոկոսային կետով՝ կազմելով 52.9 տոկոս։ Պետական բյուջեի եկամուտները կանախտեսվում են 3 տրիլիոն 91 մլրդ դրամ։
Պետական բյուջեի պակասուրդը պահպանվել է ՀՆԱ-ի 4.5 տոկոսի մակարդակում և կազմում է 536.8 մլրդ դրամ։
Պետական բյուջեի ծախսերը նախատեսվում է 3 տրիլիոն 627 մլրդ դրամ, որից ընթացիկ ծախսերը 2 տրիլիոն 923 մլրդ դրամ, իսկ կապիտալ ծախսերը 704 մլրդ դրամ։
Պետական բյուջեի նախագծում տեղի են ունեցել պետական մարմինների գծով փոփոխություններ, մասնավորապես Էկոնոմիկայի նախարարության գծով հատկացումներն ավելացել են 38.5 մլն դրամով, Արդարադատության նախարարության գծով ավելացել են 1 մլրդ 247 մլն դրամով, վարչապետի աշխատակազմի գծով ավելացել են 157.3 մլն դրամով, ԲԴԽ-ի ծախսերը ավելացել են 34.5 մլն դրամով՝ «Դատալեքս» ծրագրի սպասարկման ծախսերի համար։ Շրջակա միջավայրի նախարարության գծով ավելացել են 341.6 մլն դրամով՝ Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության շենք- շինությունների կապիտալ վերանորոգման ծախսերի համար, Առողջապահության նախարարության հատկացումներն ավելացել են 1 մլրդ դրամով, իսկ ֆինանսների նախարարության ծախսերը նվազել են 3.3 մլրդ դրամով՝ պետական պարտքի կառավարման ծրագրերի վերագնահատման արդյունքում։
«Հայաստանում բարեկեցիկ կյանքն այլևս ապագայի հեռանկար կամ քաղաքական խոստում չէ, այլ ամենօրյա շոշափելի իրականություն, որը յուրաքանչյուրին տալիս է հենց մեր երկրում կատարելագործվելելու և զարգանալու անչափելի ազատություն և հրաշալի հնարավորություններ»։
Նա նաև հայտնեց, որ 2025 թ բյուջեի կատարողականի վերլուծությունները հիմք են տալիս ենթադրելու որ 2025 թ-ին ծրագրված 5.5 տոկոս բյուջեի դեֆիցիտի փոխարեն կունենանք 5 տոկոսը չգերազանցող դեֆիցիտի մակարդակ, ինչի արդյունքում պարտքը չի հատի ՀՆԱ-ի նկատմամբ 50 տոկոսի շեմը։ «Այս ամենի արդյունքում 2026 թ-ն մուտք ենք գործում առավել վստահ քան երբևէ՝ կայուն տնտեսությամբ՝ կառավարելի և կայուն պարտքի մակարդակով և ապագայի նկատմամբ մեծ վստահությամբ՝ կառուցելու մրցունակ և ներառական Հայաստան»,-ասաց Հովհաննիսյանը;