1482 դիտում, 1 ամիս առաջ - 2026-09-15 15:07
Հայաստանով մեկ Հայացք մշակույթին

Խաչիկ գյուղում կանցկացվի գաթայի փառատոն

Խաչիկ գյուղում կանցկացվի գաթայի փառատոն

Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում սեպտեմբերի 19-ին անցկացվելու է Գաթայի փառատոնը։ 

«Գաթայի փառատոնն այնքան սիրված ու սպասված է դարձել, որ շատ միջազգային զբոսաշրջիկներ, Հայաստանում լինելով, անպայման մասնակցում են, ռուս զբոսաշրջիկներից մեծ արձագանք ունենք, ակտիվ են նաև տուրիստական ընկերությունները՝ կազմակերպելով տուրեր Խաչիկ գյուղ»,- ասուլիսի ժամանակ ասաց «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը։

Ժամը 12։00-ին գաթայի օրհնության կարգով կտրվի փառատոնի պաշտոնական մեկնարկը։