420 դիտում, 10 ամիս առաջ - 2025-12-16 12:02
Կրիմինալ

Սկանդալ՝ Երեւան-Մոսկվա\nչվերթում․ ինքնաթիռը հարկադրված հետ է վերադրաձել

Սկանդալ՝ Երեւան-Մոսկվա\nչվերթում․ ինքնաթիռը հարկադրված հետ է վերադրաձել

«Իշխանության» տեղեկություններով՝\nերեկ կեսգիշերին Երեւան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադրված հետ վերադարձել՝\nօդանավում տեղի ունեցած սկանդալի պատճառով։ Ուղեւորներից մեկը, «Իշխանությանը» պատմեց,\nոր Արգավանդում հայտնի կահույքի խանութներից մեկի տերը, ոմն Վահան Շահբազյան, ինքնաթիռի ներսում, հարբած\nվիճակում, հայhոjել է անձնակազմին եւ ուղեւորներին, ագրեսիվ վարքագիծ է դրսեւորել։ Իրավիճակն այնպես է լարվել, որ ինքնաթիռը ստիպված հետ է վերադարձվել, Շահբազյանին\nձերբակալել եւ տեղափոխել են ոստիկանության բաժին։ Վերջինիս վարքագծի պատճառով հնարավոր չի եղել ապահովել\nինքնաթիռի անվտանգ չվերթը, եւ այն ստիպված օդ է բարձրաձել շուրջ 35 րոպե ուշացումով։

\n\n

«Իշխանությունը»  փորձեց պարզել Վահան Շահբազյանի ինքնությունը։  Նա Արգավանդի բնակիչ է, նախկինում ունեցել է դատվածություն՝\nզիծառայության ընթացքում կատարած հանցանքի համար։ Մեղադրական եզրակացության մեջ կարդում\nենք․ «Վահան Շահբազյանին մեղադրանք է առաջադրվել\nայն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ 21127 զորամասի ժամկետային զինծառայող\n12.05.2017թ ժամը 21:30-ի սահմաններում, վաշտի պահեստասենյակում ստորադասության հարաբերությունների\nբացակայության պայմաններում, խախտել է ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ\nև 65-րդ հոդվածներով նախատեսված զինծառայողների կանոնագրքային կանոնները, վիճաբանության\nմեջ է մտել շարքային Մ․ Ղազարյանի հետ, որի ընթացքում բռնություն\nէ գործադրել վերջինիս նկատմամբ՝ ներկի թիթեղյա տարայով հարվածել է գլխի ծոծրակային\nշրջանին՝ պատճառելով գլխի գագաթա-ծոծրակային շրջանի սալջարդ վերքի ձևով առողջության\nկարճատև քայքայումով թեթև վնաս»։

\n\n

Հիշյալ անձի մասնակցությամբ\nինքնաթիռում կատարված դեպքի վերաբերյալ ներքին գործերի նախարարությունից «Իշխանությանը»  ասացին․ \n«Զվարթնոց» օդանավակայանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մոսկվա չվերթի\nօդանավի մեջ անկարգ ուղևոր կա։ Մեկնած խումբը պարզել է, որ նշված չվերթի\n29-ամյա ուղևորը գտնվում է ոչ ադեկվատ վիճակում, անհարգալից վերաբերմունք է դրսևորել\nօդանավի անձնակազմի և ուղևորների նկատմամբ՝  կոպտորեն խախտելով հասարակական կարգը, ինչպես նաև\nանվտանգության աշխատակիցների հասցեին տևական ժամանակ հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ։\nՆա բերվել է ոստիկանության բաժին և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել քննչական բաժին»։

\n\n

Քննչական կոմիտեի մամուլի\nխոսնակ Կիմա Ավդալյանը «Իշխանությանը» ասաց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, տվյալ անձը ձերբակալվել է։


Լիա Սարգսյան