Նախ՝ բախումների որևէ հնարավորություն բացառում եմ, որովհետև Հայաստանի իրավապահ մարմիններն ունեն բոլոր գործիքակազմը և հնարավորությունները՝ սադրիչ գործելակերպով աչքի ընկնող բոլոր անձանց չեզոքացնելու համար օրենքով սահմանված կարգով: Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին պետք է պաշտպանել Կտրիճ Ներսիսյանից և Մայր աթոռը զավթած մյուս աղանդավորների խմբից: Ես արդեն իմ դիրքորոշումն ասել եմ, որ Կտրիճ Ներսիսյանը և նրա նեղ շրջապատը աղանդավորներ են, ովքեր զավթել են և եղծում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանանքը:
Հաջորդը. 10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում եմ և աջակցում եմ»,- նշեց վարչապետը: