Տեր Շահան քահանա Միրզոյանը միացել է իր առաջնորդի՝ Առաքել Սրբազանի և մյուս արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների նախաձեռնած՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգումների արդար պահանջին։
Այս մասին տեղեկանում ենք Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգման Ֆեյսբուքի էջից:
Ավելի վաղհայտել էինք քահանաները շարունակում են միանալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգման նախաձեռնությանը:
Երվանդ քահանա Բաբայանը, Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը, Տեր Ժիրայր քահանա Խաչատրյանը, Տեր Դանիել քահանա Տերտերյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հայր Արիստակես վարդապետ Այվազյանը, Թովմաս սարկավագ Մարտիկյանը, Տեր Համազասպ քահանա Հագեյանը, Տեր Շնորհք քահանա Մարտիրոսյանը հայտարարել էին՝ միանում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգումների արդար պահանջին։