1464 դիտում, 2 ամիս առաջ - 2026-07-27 13:29
Հայաստանով մեկ

Ահազանգ․ ինչ է պատահել երկու քաղաքացու Սուրբ Հովհաննես մատուռում

Ահազանգ․ ինչ է պատահել երկու քաղաքացու Սուրբ Հովհաննես մատուռում

Հուլիսի 26-ին՝ ժամը 11։13-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ բնակավայրի Սուրբ Հովհաննես մատուռի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Փրկարարները 52-ամյա կնոջը ցույց են տվել համապատասխան օգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
  
Նույն օրը, մատուռի հարակից տարածքում փրկարարները ոտքը վնասած 70-ամյա մեկ այլ քաղաքացու ցույց են տվել համապատասխան օգնություն և պատգարակով (մոտ 200 մ) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
 
Փրկարարները Սուրբ Հովհաննես մատուռի տարածքում սահմանել են հերթապահություն։