522 դիտում, 6 ամիս առաջ - 2026-04-13 12:51
Քաղաքական խաղադաշտ

Կրթական նախագծի շրջանակում նախագահական նստավայր դպրոցականներ են այցելել

Կրթական նախագծի շրջանակում նախագահական նստավայր դպրոցականներ են այցելել

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է «Կրթություն և համերաշխություն» արհմիության նախաձեռնությամբ իրականացվող «Երևանյան քաղաքացիական ճամփորդություն» կրթական նախագծի շրջանակներում նախագահական նստավայր այցելած մի խումբ դպրոցականների: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմից։

Սովորողները նախ շրջայց են կատարել Հանրապետության նախագահի նստավայրում, ծանոթացել համալիրի պատմությանը: Շրջայցի ավարտին նրանք հանդիպել են նախագահին և ուղղել իրենց հետաքրքրող հարցերը տարբեր թեմաների վերաբերյալ: