Մայիսի 9-ը մեր պատմական հաղթանակների օրն է։
Դրանք կերտվեցին մեր պապերի և հայրերի, զավակների և եղբայրների անձնազոհ սխրանքներով:
Այս օրն իր մեջ ունի թե’ բերկրանք, թե’, ցավոք, դառնություն։ Սակայն հենց դրանք այն զգացումներն ու դասերն են, որ շատ մոտ ապագայում մեզ ուժ են տալու՝ կատարել խաղաղ և ստեղծագործ աշխատանքի նոր սխրանքներ։
Այդ հիշողությամբ և ապագայի հանդեպ վստահահությամբ ենք հզորացնելու մեր հայրենիքը, ուղղելու հայի մեջքը, ապահովելու իրական և արժանապատիվ խաղաղություն։
Հավերժ փա՜ռք մեր հերոսներին
Շնորհավոր Մայիսի 9
ՀՀ երկրորդ Նախագահ
Ռոբերտ Քոչարյան