Պետք է ձևավորվեն խոշոր ընտրական ընդդիմադիր միավորումներ, որպեսզի ընտրությունների ժամանակ պայքարեն մեկ ուժի դեմ։
Այս մասին Աշտարակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք անընդհատ խոսում ենք այն մասին, որ պետք է ձևավորվեն խոշոր ընտրական միավորումներ, ոչ թե, օրինակ, ընդդիմադիր դաշտից ընտրություններին մասնակցեն 20-25 տարբեր կուսակցություններ, այլ ձևավորվեն խոշոր միավորումներ։
Ըստ էության, այս գործընթացը գնում է, և ես դա շատ դրական եմ համարում, որովհետև դա հնարավորություն է տալիս, առաջին հերթին, չփոշիացնել ձայները, և երկրորդ՝ հնարավորություն է տալիս ավելի հստակ ծրագրերով 3-4 ընդդիմադիր միավորումներով մտնել լուրջ պայքարի մեջ մեկ միավորի դեմ։ Միավորի, որը զավթել է իշխանությունն ու մեզ տանում է մի ուղղությամբ, որը ոչ ոք չի հասկանում։ Կարծում եմ, որ իրենք էլ չեն հասկանում, թե ուր են տանում այս երկիրը»,- ասել է նա։