1929 դիտում, 5 ամիս առաջ - 2026-05-15 15:28
Քաղաքական խաղադաշտ

Հալյուցինացիաներ առաջացնող սնկի թեման հասավ դատարան

Հալյուցինացիաներ առաջացնող սնկի թեման հասավ դատարան

Երևանի քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել Նիկոլ Փաշինյանի դատական հայցն ընդդեմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի։

Նիկոլ Փաշինյանը դատարանից պահանջում է Սամվել Կարապետյանին պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել իր հայտարարությունը, ինչպես նաև վճարել 6 միլիոն դրամ՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի գումար։