2157 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-15 16:57
Քաղաքական խաղադաշտ

Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել. Օվերչուկ

Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել. Օվերչուկ

Ինչ-որ պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև, և Ռուսաստանը կհասկանա Երևանի ընտրությունը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Կազանում կայացած ֆորումի շրջանակներում։

«Մենք կհասկանանք հայ ժողովրդի ցանկացած ընտրություն։ Նրանք խոսում են Եվրամիությանը մերձենալու իրենց ցանկության մասին։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անդամակցությունը անհամատեղելի է։ Հայաստանը շատ լավ հասկանում է սա։ Ինչ-որ պահի նրանք ստիպված կլինեն կատարել այդ ընտրությունը», — ասել է Օվերչուկը։