«Գտնում ենք, որ էական հանգամանքներ ենք ներկայացնում, որոնք իրենց ամբողջության մեջ ցույց են տալիս, որ ընտրություններն արդար, թափանցիկ չեն ընթացել, այլ խախտումներով, և մենք պահանջ ենք ներկայացրել, որ ընտրությունների արդյունքները չեղարկվեն»,- ՍԴ–ի բակում լրագրողներին ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Այսօր ավելի վաղ նույն պահանջով ՍԴ դիմումներ էին ներկայացրել «Ուժեղ Հայաստան» դաշինքը, ԲՀԿ–ն, «Միասնության թևերը» և ԴՕԿ–ը։