1434 դիտում, 3 ամիս առաջ - 2026-06-23 14:34
Հայաստանով մեկ

Նոր մանրամասներ՝ բեռնատարի և գնացքի բախումից

Նոր մանրամասներ՝ բեռնատարի և գնացքի բախումից

Ինչպես հայտնել ենք, հունիսի 23-ին՝ ժամը 11։52-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դալարիկ բնակավայրի մոտակայքում վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տվյալների` բախվել են դիզելային վառելիք տեղափոխող բեռնատարը և բեռնատար գնացքը, առկա է վառելիքի արտահոսք, հրդեհի նշաններ չկան․ մեկ անձ հոսպիտալացվել է։ Հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։