1695 դիտում, 2 ամիս առաջ - 2026-07-27 13:00
Հայաստանով մեկ Օրենքի դաշտում

Նոր մանրամասներ՝ մահվան ելքով վրաերթից

Նոր մանրամասներ՝ մահվան ելքով վրաերթից

«Իշխանություն» լրատվականը հայտնել էր, որ այսօր հուլիսի 27-ին Իսակովի պողոտայում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել: ՆԳՆ-ից մանրամասներ են հայտնել ՃՏՊ դեպքի վերաբերյալ:

Ըստ ՆԳՆ-ի՝ այսօր՝ ժամը 10:57-ին, ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել տղամարդու։ Դեպքի վայր ժամանած ծառայողները պարզել են, որ տղամարդը մահացել է տեղում։

Ավելի ուշ պարզվել է մահացածի ինքնությունը․ նա Կոտայքի մարզի բնակիչ էր՝ ծնված 1963 թվականին։

Նախնական տվյալներով՝ տղամարդը փորձել է փողոցն անցնել չթույլատրված հատվածով։ Ավտոմեքենայի վարորդը դեպքի վայրից չի հեռացել։ Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։