2289 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-08 11:00
Աշխարհով մեկ

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն անդրադարձել է Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն անդրադարձել է Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին

Խորհուրդը մտահոգություն է հայտնել եկեղեցու «ներքին գործերին անհարկի միջամտության առնչությամբ», ընդգծել է Հայ առաքելական եկեղեցու կենսական դերը հայ ժողովրդի հոգևոր, մշակութային և պատմական կյանքում։

Կազմակերպությունը հույս է հայտնել, որ ստեղծված հակամարտությունը կլուծվի այնպես, որ կնպաստի ողջ հայ ժողովրդի բարօրությանը։

«Այս ժամանակահատվածում մենք աղոթքով և աջակցությամբ կանգնած ենք Հայ Առաքելական եկեղեցու և նրա ժողովրդի կողքին»,- ասված է հայտարարությունում։