«Վեհափառ Հայրապետին վերագրվող հանցագործությունը քաղաքական ենթատեքստ ունի, քաղաքական նպատակներով շինծու մեղադրանք է»,- «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Խաչատրյանի խոսքով՝ Վեհափառի դեմ ճնշումները կապված են նրա քաղաքացիական դիրքորոշման հետ։
«Վեհափառ Հայրապետի դեմ քաղաքական հալածանքները սկսվեցին նրա քաղաքացիական դիրքորոշման պատճառով»,- նշել է նա՝ ընդգծելով, որ եկեղեցու՝ պետությունից անջատ լինելը չի նշանակում, որ հոգևորականները չեն կարող քաղաքական և քաղաքացիական դիրքորոշում հայտնել։
Անդրադառնալով Վեհափառի անձնական կյանքին վերաբերող հայտարարություններին՝ Խաչատրյանը դրանք անընդունելի է համարել․ «Ես Վեհափառ Հայրապետի սեռական կյանքով չեմ հետաքրքրվում։ Ընդհանրապես պարկեշտության սահմաններից դուրս է հետաքրքրվել, թե ով ինչ սեռական կյանքով է ապրում»։
Մանրամասն՝ տեսանյութում