Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանն այսօր ԱԺ էր եկել՝ հաց ուտելու, այդ մասին ասաց նա լրագրողների հետ զրույցում։
«Եկել եմ հաց ուտեմ»,-ասաց ի պատասխան հարցին, թե ինչո՞ւ է եկել խորհրդարան։
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ ընդմիջում անելուց հետո նա նաև պատասխանեց լրագրողների հարցերին։
«Ինչո՞ւ հայկական կողմը համարժեք պատասխան չի տալիս Ադրբեջանին՝ Գանձասարի հետ կապված» հարցին Ալեն Սիմոնյանը պատասխանեց.
«Կա իրենց տեսակետը և կա մեր տեսակետը։ Իմ աշխատանքի իմաստն է այդ տեսակետները չբերել և բախեցնել մեկը մյուսին։ Ո՞ւր է տանելու այդ խոսակցությունը մեզ»։
Դիտարկմանը, թե դա մեր ինքնության պաշտպանությունն է, Սիմոնյանն արձագանքեց.
«Ձեզ թվում է՝ մեր ինքնության պաշտպանությունը դրանո՞վ է պայմանավորված։ Հիմա կարող եմ այնպես պատասխանել, բոլորդ ասեք՝ ո՜ւխ, բայց դա գործին, այսքան բաղձալի խաղաղությանն օգուտ չի տալիս»։