414 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-17 16:32
Քաղաքական խաղադաշտ

«Հաջորդ վարչապետը ես եմ լինելու, դուք էլ ծափահարելու եք». Սամվել Կարապետյան

«Հաջորդ վարչապետը ես եմ լինելու, դուք էլ ծափահարելու եք». Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը կարծում է, որ «իրական Հայաստանի» գաղափարախոսությունը հայրենիք չունենալն է։ «Դրա համար մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ գաղափարախոսությունը չկարողանա առաջ տանել։ Ամեն ինչ անելու ենք, մի կասկածեք»։

Դիտարկմանը, թե տպավորություն է, որ իրենք լինելու են խորհրդարանական ընդդիմություն, ոչ թե օրինակ փողոցային պայքարի պատրաստ ուժ են՝ Կարապետյանն ասաց, որ ինչի կարիքը լինի՝ դա էլ անելու են։

«Ամենաշատը ես և դուք ենք շտապում ճանապարհենք այս ուժին, բայց այս գործին խելքը գլխին մարդ է պետք, էդ խելքը գլխին մարդը կա, ես եմ, թողեք հանգիստ մաքրենք սրանցից։ Հաջորդ վարչապետը ես եմ լինելու, դուք էլ ծափահարելու եք»։