384 դիտում, 44 րոպե առաջ - 2026-09-28 16:03
Կրիմինալ Օրենքի դաշտում

Կրակոցներ՝ Ձորափի փողոցում

Կրակոցներ՝ Ձորափի փողոցում

Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 2.13-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի մոտ գազային ատրճանակից օդ են կրակել։

ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 1.47-ի սահմաններում «Յագուար» մակնիշի ավտոմեքենայից գազային ատրճանակից կրակոց են արձակել Երևանի բնակիչ 22-ամյա և Վայոց ձորի մարզի բնակիչ 19-ամյա երիտասարդներ։

Երիտասարդները տեղում հայտնաբերվել, խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։