1455 դիտում, 3 օր առաջ - 2026-10-01 13:19
Հայաստանով մեկ

Փաշինյանը խոսել է գազի գնի հնարավոր բարձրացման մասին

Փաշինյանը խոսել է գազի գնի հնարավոր բարձրացման մասին

Մենք այս պահի դրությամբ որևիցե նման ազդակ չունենք, որ գազը թանկանալու է, հետևաբար այդ հարցի քննարկումը պատեհ չեմ համարում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գազի գնի հնարավոր բարձրացման մասին հարցին:

«Երբ ազդակ ու իրավիճակ կլինի, դրա մասին կմտածենք: Մտածում ենք, եթե այդպիսի իրավիճակ լինի, ինչպես ենք կառավարելու, բայց դա նորություն չէ, ես 2018 թվականից ամեն տարի այդ իրադրության հետ բախվում եմ, տարբեր սցենարներ ենք քննարկում»,- նշել է Փաշինյանը: