870 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-13 12:41
Քաղաքական խաղադաշտ

Փաշինյանը խոսել է ԵԱՏՄ-ի հետ հարաբերություններ մասին

Փաշինյանը խոսել է ԵԱՏՄ-ի հետ հարաբերություններ մասին

ԵԱՏՄ-ի մասով երբեք չեմ խուսափել գնահատականներ տալուց, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բուն թեման այն է, որ ակնկալվում է ունենալ  էքսկլուզիվ հարաբերություններ, որի հետ մենք համաձայն չենք, մնացածն արդեն ապրանքների ներմուծման և արտահանման հետ կապված խնդիրն է, որին պատրաստվելը մենք չենք կապում այս իրավիճակի հետ։ Այսպես, թե այնպես մենք մեր հարաբերությունները պետք է դիվերսիֆիկացնենք, եթե նույնիսկ հիմա 100 տոկոսով վերադառնանք նախորդ վիճակին, դրանից մեր օրակարգը չի փոխվում։ Ես այսօր էլ նիստում ասացի, որ խնդիր է, երբ մեր արտահանումները կամ ներմուծումը կարող է կախված լինել մի օղակից։ ԵԱՏՄ խորհրդոում իմ ելույում այդ հարցերին անդրադարձել եմ»,-նշեց նա։