321 դիտում, 57 րոպե առաջ - 2026-10-06 20:18
Հայաստանով մեկ

Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել

Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել

«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու գործադիր տնօրենի տեղակալ-ծրագրերի տնօրեն Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել։

Հանրային հեռարձակողի խորհուրդը որոշում է հրապարակել, որի համար հիմք են հանդիսացել 2026 թվականի սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի 6-րդ տարելիցին, «Առաջին ալիք»-ի եթերում ծրագրային քաղաքականության հետ կապված հանգամանքները։ Հանրային հեռարձակողի խորհուրդը հարցը քննարկել է սեպտեմբերի 27-ի եթերային ծրագրի ժամանակացույցի վերաբերյալ առաջացած հանրային արձագանքից հետո։

Խորհուրդը նշել է, որ ընկերության գործադիր տնօրենը պատասխանատու է ընկերության գործունեության պատշաճ կազմակերպման համար, իսկ գործադիր տնօրենի տեղակալ-ծրագրերի տնօրենն անմիջական պատասխանատվություն է կրում եթերացանցի կազմման և հեռարձակման համար։

Որոշմամբ Հովհաննես Մովսիսյանի և Լևոն Մարգարյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ նկատողություն։ 

Սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ցուցադրվել էր Թաթա Սիմոնյանի համերգը։