Այս օրերին Երևանի քաղաքապետարանը քանդում է ապօրինի շինությունները, նույնիսկ նրանք, որոնց մասով դատարանի վճիռներ դեռևս չկան։ Ուստի Տիգրան Ավինյանի ուշադրությունն ենք հրավիրում Կիևյան կամրջի հարևանությամբ գտնվող «ՍԱՍ» սուպերմարկետի վրա։
Արդյո՞ք լուսանկարում պատկերված կառույցն օրինական է։
Եթե իշխանություններն իսկապես հետևողական են, ապա ինչո՞ւ նույն խստությամբ չեն ստուգվում և ապօրինության դեպքում քանդվում տարբեր իշխանությունների հետ սերտաճած հայտնի օլիգարխներին պատկանող շինությունները։
Օրենքը պետք է գործի բոլորի համար՝ առանց բացառությունների։
Սպասում ենք քաղաքապետարանի հրապարակային գործողություններին։
Լիա Սարգսյան