1383 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-06 17:18
Քաղաքական խաղադաշտ

Մի օր վեր կացեք, ասեք՝ Ալի՛և, գլուխդ պա՛տով ես տալիս, ինչո՞ւ որևէ թթու խոսք նրան չեք ասում․ Խաչատրյան

Մի օր վեր կացեք, ասեք՝ Ալի՛և, գլուխդ պա՛տով ես տալիս, ինչո՞ւ որևէ թթու խոսք նրան չեք ասում․ Խաչատրյան

«Գլխավոր դատախազը էականորեն տարբերվում է արտաքին հետախուզական ծառայության ղեկավարից: Արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը տեսնում է այն, ինչ գոյություն չունի, դուք չեք տեսնում այն, ինչ գոյություն ունի»,-«Իշխանության» հաղորդմամբ՝ այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Տիկին Գրիգորյանն ասում է, եթե Հայաստան դաշինքը գա իշխանության, պատերազմի հավանականությունն ավելի բարձր կլինի։ Հիմա ակնհայտ է, չէ՞, որ եթե նման բան լինի, ուրեմն ինչ-որ մի գործողություն պետք է իրեն հուշած լիներ, որ «Հայաստան» դաշինքը կարող է վաղը պատերազմի առիթ հանդիսանալ իր քաղաքականությամբ կամ նախահարձակ լինել նույնիսկ, և դա, ենթադրում եմ, քրեական օրենսգրքում կունենար իր սահմանումը»,-ասաց պատգամավորը: