«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ Սևան համայնքի ՏԻՄ ընտրությունների ընթացքում Ծովագյուղ բնակավայրի 20/23 ընտրատեղամասում արձանագրվել են ընտրացուցակների հետ կապված խնդիրներ։
Տեղից ստացված տեղեկությունների համաձայն՝ բնակավայրում կան քաղաքացիներ, որոնք մշտապես գտնվում են Հայաստանում և երկրից չեն բացակայել, սակայն քվեարկության ներկայանալիս պարզել են, որ իրենց տվյալները բացակայում են ընտրացուցակներից։
Արձանագրվել է նաև մեկ այլ դեպք. միևնույն ընտանիքի ամուսինները, որոնք միասին են բացակայել երկրից և նույն ժամկետներում վերադարձել Հայաստան (վերջին անգամ վերադարձել են նոյեմբերին և ներկայումս գտնվում են հանրապետությունում), տեղամասում պարզել են, որ ամուսնու անունը ներառված է ցուցակում, իսկ կնոջ անունը՝ ոչ։
Ստեղծված իրավիճակի պատճառով տվյալ քաղաքացիները հնարավորություն չեն ունեցել տեղում իրացնել իրենց ընտրական իրավունքը։