372 դիտում, 8 ամիս առաջ - 2026-01-14 15:58
Քաղաքական խաղադաշտ

Նիկոլ Փաշինյանը «պետական» ընտրակաշառք է բաժանում

Նիկոլ Փաշինյանը «պետական» ընտրակաշառք է բաժանում

Լրագրող Լիա Սարգսյանը տեղեկություններ է հրապարակել, որ Նիկոլ Փաշինյանը պետական բյուջեի հաշվին 3 միլիարդ դրամի կամ մոտ 8 միլիոն դոլարի պարգևավճար է բաժանել բարձրաստիճան պաշտոնյաներին: Ամեն մեկի ստացածը հասել է մինչև 18 հազար դոլարի: 

Եվ սա թոշակն ընդամենը 10 հազար դրամով բարձրացնելն անիմաստ համարող նիկոլական էժանագին բացատրությունների ֆոնին: Այս մասին ասել  է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը։

«Գաղտնի որոշմամբ բյուջեի հաշվին պարգևավճար բաժանելը, այսպես ասած, պետական ընտրակաշառք է: Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, ուզում է պահել իր իշխանությունը: Եվ այլ տարբերակ չի տեսնում, քան բյուջեի և հարկատուներիս հաշվին կաշառք բաժանելը, իր թիմակիցներին առնելը և փողով քվե ստանալը: Այժմ սկսել է չինովնիկներից: 

Վերջում, ամենայն հավանականությամբ, կդիմի հին ու ոչ բարի 5.000 դրամով ընտրակաշառք բաժանելու մեթոդին: Բայց դա իրեն չի փրկելու»,-նշել է Արեգնազ Մանուկյանը: