375 դիտում, 7 ամիս առաջ - 2026-03-12 07:19
Քաղաքական խաղադաշտ

Որևէ քաղաքական ուժ, հասարակական միավոր ի վիճակի չէ միայնակ հաղթահարել մեր երկրում ստեղծված խորքային ճգնաժամը. Էլինար Վարդանյան

Որևէ քաղաքական ուժ, հասարակական միավոր ի վիճակի չէ միայնակ հաղթահարել մեր երկրում ստեղծված խորքային ճգնաժամը. Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը ստորագրեցին համագործակցության հուշագիր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր խումբ» ՀԿ անդամ Էլինար Վարդանյանը։

«Հուշագիրը մեր համատեղ ջանքերի մասին է՝ ուղղված մեր պետականության պաշտպանությանը: Որևէ քաղաքական ուժ, հասարակական միավոր ի վիճակի չէ միայնակ հաղթահարել մեր երկրում ստեղծված խորքային ճգնաժամը։

Մենք կարևորում ենք խնդիրների խորքային վերլուծությունը և փորձում ենք «Հայկական օրակարգ» ծրագրի շրջանակներում գեներացնել ծրագրային լուծումներ: Առաջիկայում կլինեն նոր հետաքրքիր համագործակցություններ, նոր ծրագրեր, նոր առաջարկներ»,-գրել է նա: