591 դիտում, 5 ամիս առաջ - 2026-05-02 23:02
Գործարար աշխարհ

Արամի 74 հասցեում բացվեց «Amazon Lounge Bar»-ը նոր շունչ, որն աշխատելու է շուրջօրյա

Արամի 74 հասցեում բացվեց «Amazon Lounge Bar»-ը նոր շունչ, որն աշխատելու է շուրջօրյա

Աֆրո ոճի սիրահարների համար էկզոտիկ լոկացիա Երեւանի սրտում․ Արամի 74 հասցեում բացվեց «Amazon Lounge Bar»-ը նոր շունչ՝ մայրաքաղաքի գիշերային և ցերեկային կյանքին՝ բոլորովին այլ, չկրկնվող մթնոլորտով՝ յուրահատուկ էներգետիկայով, տաք գույներով:

Նորաբաց Lounge Bar-ը ստեղծված է նրանց համար, ովքեր փնտրում են ոչ միայն հանգիստ, այլ նաև համեղ կերակուր, յուրահատուկ բառ։ Այստեղ կարող են իրենց անկյունը գտնել թե՛ ընտանիքները, թե՛ զույգերը, թե՛ ընկերական խմբերը՝ վայելելով խաղաղ ու անշտապ ժամանց՝ կտրված քաղաքի աղմուկից։Տարածքն աչքի է ընկնում իր գողտրիկությամբ․ առանձնացված սենյակները հարմար են ինչպես գործնական հանդիպումների, այնպես էլ փոքրիկ տոնական հավաքույթների համար։ Ամենակարևոր առանձնահատկություններից մեկը՝ «Amazon Lounge Bar»-ը գործում է շուրջօրյա։ Այստեղ չկա շտապելու անհրաժեշտություն։

Մանրամասները՝ տեսանյութում` https://www.facebook.com/share/v/1CJG5fS1aR/