1179 դիտում, 4 ամիս առաջ - 2026-06-03 16:11
Քաղաքական խաղադաշտ

Երբ որոշումը թողնում ես ուրիշներին, ուրիշներն են որոշում քո փոխարեն. ԿԸՀ

Երբ որոշումը թողնում ես ուրիշներին, ուրիշներն են որոշում քո փոխարեն. ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) այսօր նոր իրազեկող տեսահոլովակ է հրապարակել Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին ընդառաջ։

«Երբ որոշումը թողնում ես ուրիշներին, ուրիշներն են որոշում քո փոխարեն։ Եթե մասնակցում ես, դառնում է սովորություն, և հաղթահարում ես քո անտարբերությունը»,- ասվում է հոլովակում։

ԿԸՀ-ն հիշեցնում է, որ ժողովրդավարությունը սկսվում է մասնակցությունից, և յուրաքանչյուր քաղաքացու ձայնը վճռորոշ նշանակություն ունի պետության ապագայի կերտման գործում: