1335 դիտում, 2 ամիս առաջ - 2026-07-27 11:35
Հայաստանով մեկ

Արտանիշի մոտ Սևանա լճում նավակ է խափանվել․ ջրափրկարարները քաղաքացուն և նավակը մոտեցրել են ափ

Արտանիշի մոտ Սևանա լճում նավակ է խափանվել․ ջրափրկարարները քաղաքացուն և նավակը մոտեցրել են ափ

Հուլիսի 27-ին՝ ժամը 00։52-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտանիշ բնակավայրի մոտակայքում նավակը խափանվել է Սևանա լճում, նավակի վրա քաղաքացի կա․ ափին մոտեցնելու համար անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ։