1161 դիտում, 2 ամիս առաջ - 2026-07-27 13:22
Հայաստանով մեկ

Վարդան Օվսեփյանն ու Տատիանա Պառռան՝ բացառիկ համերգով Երևանում

Վարդան Օվսեփյանն ու Տատիանա Պառռան՝ բացառիկ համերգով Երևանում

Դաշնակահար Վարդան Օվսեփյանն ու երգչուհիՏատիանա Պառռան երևանյան համերգովանմոռանալի օր կպարգևեն ջազի երկրպագուներին
Միջազգային քննադատները ջազ դաշնակահարՎարդան Օվսեփյանի և երգչուհի ՏատիանաՊառռայի համագործակցությունը համարում ենժամանակակից կամերային ջազի բացարձակկատարելություն։
Երաժիշտները, որոնք «Ֆրակտալ սահման» (Fractal Limit) նախագծի շնորհիվ միջազգային ճանաչում ենձեռք բերել, աննախադեպ համերգով հանդես կգանԵրևանում։
Երեկոն տեղի կունենա հուլիսի 29-ին Կամերայիներաժշտության ազգային կենտրոնում։
Վարդան Օվսեփյանը խոստովանում է՝ Պառռայի հետ դուետն իր ամենակարևոր նախագիծն է, որը մեկնարկել են 2013 թվականին։
«Երաժշտությամբ զբաղվելու ամենագրավիչ կողմերից մեկն այն է, որ կարող ես  համագործակցել մոլորակի տարբեր ծայրերում ապրող երաժիշտների հետ։ Արվեստի այլ ճյուղերի պարագայում այդպես չէ. նկարիչները կամ բանաստեղծները հիմնականում միայնակ են գործում։ Հազվադեպ է հնարավոր հանդիպել նկարիչների, որոնք հանդես են գալիս համատեղ ցուցահանդեսով, կամ գրողների, որոնք համատեղ գիրք են հրատարակում, իսկ երաժիշտներիս մոտ համագործակցությունը միշտ ընթացքի մեջ է»,-նշում է Օվսեփյանը։
Նրա խոսքով՝ օտարազգիների հետ աշխատանքը նոր գաղափարների առիթ է ստեղծում, երաժշտության նոր շերտեր է բացահայտում։ «Նորմշակույթի հետ առնչվելը, այն առավել խորն ուսումնասիրելը և միստիկ միաձուլումը, որն արդեն ջազի բնույթն է, չափազանց հետաքրքիր են և հնարավորություն են տալիս տեսնել, թե ինչպես են տարբեր ազգերի ֆոլկլյոր երաժշտության տարրերը միանում և նոր բանաձև ստեղծում»,-ընդգծում է դաշնակահարը։
Սպասվող համերգին Օվսեփյանն ու Պառռան կատարելու են իրենց վերջին՝ «Թաքնված սրտի թռիչքը» (The Flight of the Hidden Heart) ձայնասկավառակում ներառված ստեղծագործությունները։ Այն  թողարկվել է երկու ամիս առաջ։
«Սկավառակը հիմնված է դեկոնստրուկտիվիզմ փիլիսոփայական ճյուղի վրա։ Կներկայացնենք փիլիսոփա Ժակ Դերիդայի ամբողջ գաղափարախոսությունը, որն արտացոլել ենք երաժշտության մեջ»,-նշում է Վարդան Օվսեփյանն ու հավելում՝ թե՛ ինքը, թե՛ Տատիանա Պառռան անհամբեր սպասում են Հայաստան գալուն։
Ամերիկաբնակ դաշնակահար և կոմպոզիտորՎարդան Օվսեփյանը բարձրագույն կրթություն է ստացել Երևանի Կոմիտասի անվան պետականկոնսերվատորիայում, Էստոնիայի երաժշտությանակադեմիայում, Հելսինկիի ջազիկոնսերվատորիայում և Բերկլիի երաժշտությանքոլեջում։ Նա ասես ստեղծել է երաժշտական տիեզերք, որտեղ միահյուսվում են ջազը, արևմտյանդասական երաժշտությունն ու հնչյունայիներկրաչափությունը։
Երգչուհի, կոմպոզիտոր Տատիանա Պառռանժամանակակից բրազիլական երաժշտությանամենաինքնատիպ ձայներից է, որի արվեստն աչքիէ ընկնում բազմակողմանիությամբ։
Օվսեփյանն ու Պառռան ստեղծում եներաժշտություն, որում կան խորություն և գրավիչքնարականություն։
LA Weekly-ին նրանց համագործակցության մասինգրել է՝ քիչ դաշնակահարների է հաջողվում Պառռայիպես բարդ մեղեդիներ երգել, սակայն, ի դեմսՕվսեփյանի, նա գտել է իրեն արժանի գործընկերոջ, երաժշտի, որի փայլուն վարպետությունը լրացնում է երգչուհու կատարումները։