1698 դիտում, 2 ամիս առաջ - 2026-07-27 15:14
Աշխարհով մեկ

Հարսանիքի ժամանակ փեսացուին դանակահարել են

Հարսանիքի ժամանակ փեսացուին դանակահարել են

Կրասնոյարսկի երկրամասի Աչինսկ քաղաքում հարսանիքի ժամանակ փեսացուին դանակահարել են։ Այս մասին հայտնում է Mash թելեգրամյան ալիքը։

Աղբյուրի տվյալներով՝ նորապսակները հարսանիքը նշել են սրճարանում, որտեղ հարևան սրահում մեկ այլ խումբ տարեդարձ էր նշում։ Երկու խմբերի միջև վեճ է ծագել։ Փեսացուն պաշտպանել է իր ընկերոջը, ի պատասխան հակառակ կողմից դանակ են հանել և հարվածել նրա սրտին։ Տուժածին հոսպիտալացրել են։

Նա բարդ վիրահատության է ենթարկվել, գիտակցության է եկել, սակայն մի քանի օր անց վիճակը վատթարացել է: Բժիշկներին չի հաջողվել փրկել տղամարդու կյանքը։ Հարձակվողն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն։