1365 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-10 11:22
Քաղաքական խաղադաշտ

«Արամ Վարդևանյանը բարձր սանդղակի մասնագետ է»․ Նարեկ Կարապետյան

«Արամ Վարդևանյանը բարձր սանդղակի մասնագետ է»․ Նարեկ Կարապետյան

«Որպես մասնագետ՝ Արամ Վարդևանյանը բարձր սանդղակի մասնագետ է: Շատերը փորձեցին ներկայացնել, որ նա աշխատում է հիմնականում ֆինանսապես ապահոված մարդկանց հետ, բայց կուզեի նշել, որ այս ընթացքում մի քանի հարյուր մեր գործընկերներ կալանավորվել են ու նա տասնյակ մարդկանց առանց որևէ փոխհատուցման մասնագիտական աջակցություն է տրամադրել, որոնցից շատերն այսօր իրենց ընտանիքների հետ են»,- ԱԺ-ում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:

Ազգային ժողովը շարունակում է ԱԺ նախագահի տեղակալների ընտրության հարցի քննարկումը։ Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Արամ Վարդևանյանի թեկնածությունը։