1515 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-14 13:26
Քաղաքական խաղադաշտ

«Վիրավորանքին վիրավորանքով ես պատասխանում, տենց մինչև ո՞ւր ես հասնում». Արամ Վարդևանյանը

«Վիրավորանքին վիրավորանքով ես պատասխանում, տենց մինչև ո՞ւր ես հասնում». Արամ Վարդևանյանը

«Վիրավորանքին վիրավորանքով ես պատասխանում, տենց մինչև ո՞ւր ես հասնում». Արամ Վարդևանյանը՝ ԱԺ ամբիոնից

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ԱԺ ամբիոնից անդրադարձել է վերջին օրերի լարված իրավիճակին՝ քննադատելով խորհրդարանում վիրավորական խոսույթի և փոխադարձ հակազդեցության տարածումը։

Վարդևանյանը նախ ներողություն է խնդրել հանրությունից՝ խորհրդարանում տեղի ունեցող իրադարձությունների համար։

Նրա խոսքով՝ պատգամավորների միջև ատելության դրսևորումները վտանգավոր ազդակ են նաև հասարակության համար։

«Վիրավորանքին վիրավորանքով ես պատասխանում, տենց մինչև ո՞ւր ես հասնում»,- ասել է նա՝ ընդգծելով, որ խորհրդարանում սուր քաղաքական խոսույթը կարող է լինել, սակայն այն չպետք է վերածվի վիրավորանքի։

Վարդևանյանը նաև հիշեցրել է, որ ԱԺ կանոնակարգով նման իրավիճակների համար նախատեսված են հստակ գործիքներ՝ նախազգուշացում, խոսափողի անջատում և նիստերի դահլիճում ելույթ ունենալու իրավունքից զրկում։

Նա քննադատել է նաև նիստը նախագահողի գործողությունները՝ նշելով, որ ԱԺ-ում պետք է բոլոր խմբակցությունների նկատմամբ հավասար մոտեցում ցուցաբերվի։

«Դուք ձեր գնահատմամբ սխալին սխալով եք արձագանքում»,- ասել է պատգամավորը՝ կոչ անելով չպատասխանել վիրավորանքին նոր վիրավորանքով։

Ելույթի երկրորդ հատվածում Վարդևանյանը խոսել է Հայաստանի տնտեսական միջավայրի մասին՝ առանձնացնելով սեփականության իրավունքի պաշտպանության և դատարանների անկախ լինելու խնդիրը։

Նրա խոսքով՝ եթե Հայաստանում հնարավոր է մասնավոր ընկերությունների գույքը վերցնել կամ խլել, սեփականության իրավունքը պաշտպանված չի կարող համարվել։

Վարդևանյանը նաև հարց է բարձրացրել օտարերկրյա ներդրումների վերաբերյալ՝ նշելով, որ ներդրողը նախ պետք է վստահ լինի սեփականության պաշտպանության և դատարանների արդյունավետության հարցում։