1701 դիտում, 1 ամիս առաջ - 2026-09-11 15:36
Քաղաքական խաղադաշտ

Նարեկ Կարապետյանն ու Արամ Վարդևանյանը հանդիպել են ՌԴ դեսպանին. ինչ են քննարկել

Նարեկ Կարապետյանն ու Արամ Վարդևանյանը հանդիպել են ՌԴ դեսպանին. ինչ են քննարկել

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը և ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը սեպտեմբերի 11-ին հանդիպել են Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների հետագա խորացման ու ընդլայնման հեռանկարներին վերաբերող հարցեր, այդ թվում՝ միջխորհրդարանական համագործակցության համատեքստում։

Կողմերը կառուցողական երկխոսությունը շարունակելու և երկկողմ փոխգործակցությանը նպաստող նախաձեռնություններին ու քայլերին աջակցելու պատրաստակամություն են հայտնել։

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև աշխարհաքաղաքական զարգացումներին։