1080 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-12 16:04
Քաղաքական խաղադաշտ

Այս իշխանությունը սպառնալիք է պետությանը, իշխանափոխությունը՝ օրակարգում․ Իշխան Սաղաթելյան

Այս իշխանությունը սպառնալիք է պետությանը, իշխանափոխությունը՝ օրակարգում․ Իշխան Սաղաթելյան

Այս իշխանության էության ու բնույթի մասին բոլոր գնահատականները շարունակում են մնալ ուժի մեջ, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նա պնդեց՝ այս իշխանությունը սպառնալիք է հայկական պետականության համար. «Հետևաբար, այս նոր խորհրդարանում, այս իշխանության գոյության պայմաններում մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները ոչ միայն չեն վերացել, այլև օրեցօր ավելանում են, հետևաբար, իշխանափոխության հարցը շարունակում է մնալ օրակարգում»։

Իսկ դրան հասնելու համար, ըստ Սաղաթելյանի, պետք է բոլոր ընդդիմադիր ուժերի հետ քննարկումներ ունենան և համախմբում լինի.« Քննարկումներն այս փուլում կան, մենք մեր ճանապարհային քարտեզն ունենք, սակայն դա հրապարակելու համար համաձայնություն պետք է լինի։ Ծանր խնդիրներ կան մեր առջև կանգնած։ Այս իշխանությունները հիմիկվանից ժողովրդին պատրաստում են զիջումներ իրականացնելուն»։