ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խցում միայնակ է։ Տեսակցել եմ իր ծննդյան օրը՝ օգոստոսի 31-ին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Հայրս սրտի վիրահատություն էր տարել մոտ 20 օր առաջ, դրանից հետո մեկ ամիս նա պետք է լիներ հսկողության տակ։
Այդ ամեն ինչը խախտվել է, սրա հետ կապված որոշակի խնդիրներ են առաջացել, մնացած մասով նորմալ է:
Ռոբերտ Քոչարյանին կարող են տեսակցել մերձավոր ազգականները, իսկ եղբորս՝ Սեդրակ Քոչարյանին կարող են տեսակցել միայն կինն ու երեխաները։