375 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-15 12:36
Քաղաքական խաղադաշտ

«Լուծումը պետք է լինի այնպիսին, որ սահմանի երկու կողմերում անկլավներ չլինեն». Փաշինյան

«Լուծումը պետք է լինի այնպիսին, որ սահմանի երկու կողմերում անկլավներ չլինեն». Փաշինյան

Լուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է: Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան ասուլիսի ժամանակ լրագրողի հարցին:

«Անկլավ/էքսկլավների խնդրի լուծման մի քանի տարբերակ կա։ Իմաստն այն է, որ լուծումը այնպիսին լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն։

Ես զգում եմ, որ և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում ըմբռնումը, որ այսպիսի մի լուծում է պետք գտնել, ավելի առարկայանում է»,- ասել է նա: