294 դիտում, 8 ամիս առաջ - 2025-12-24 12:38
Քաղաքական խաղադաշտ

Մեզ պատրաստում են թնդանոթային միս դառնալու․ Արման Աբովյան

Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացվել և շարունակվում են այնպիսի քայլեր, որոնք պետք է ամրապնդեն գործող իշխանության դիրքերը հայկական քաղաքական դաշտում։ Նրանք արդեն իսկ ներգրավված են նախընտրական գործընթացներում։ «Իշխանության» հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Արման Աբովյանը։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ Թուրքիան և Ադրբեջանը երբեք չեն թաքցրել, որ ներկայիս Հայաստանի իշխանությունը դիտարկում են որպես պատմական շանս՝ իրենց նախագծերն իրականացնելու համար։

«Եվրոպացիներն իրենց հերթին մեզ նախապատրաստում են թնդանոթային միս դառնալու՝ Մոլդովայի կամ Ուկրաինայի օրինակի նման։ Այն, ինչ կլինի հետո մեզ հետ, իրենց հետաքրքիր չէ։ Պետք է հասկանալ, որ ամեն աշխարհաքաղաքական տարր պաշտպանում է իր շահերը», — նշեց քաղաքագետը։