4023 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-21 15:15
Քաղաքական խաղադաշտ

Ո՞ւմ եք ընտրելու․ավանդական ընտանիք ունեցողի՞ն, թե՞ մեկին, ում ընտանիքից գլուխ չենք հանում․ Մանուկյան

  Գործող իշխանությունները փորձում են համոզել ժողովրդին, թե հայերը պատմականորեն այս տարածաշրջանում մեծամասնություն չեն կազմել, և նպատակաուղղված հարված են հասցնում ազգային ու հոգևոր արժեքներին: «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Ապարանում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Գեղամ Մանուկյանը։

Մանուկյանը հատուկ շնորհակալություն հայտնեց Արագածոտնի թեմի հոգևորականներին, ովքեր տղամարդու պես, որպես զինվոր կանգնեցին Հայ Առաքելական Եկեղեցու կողքին և չկոտրվեցին անգամ կալանավորումներից ու ճնշումներից:

Պատգամավորի թեկնածուն զուգահեռներ անցկացրեց անցնող տարիների պայքարի հետ՝ հիշեցնելով, որ հարյուրավոր մարդիկ ազգային արժեքները պահելու համար պատրաստ են եղել արժանապատվորեն բանտ գնալ, ինչպես ինքը՝ Նիկոլ Փաշինյանի «կատաղության արդյունքում» իրականացված ձերբակալությունների ժամանակ:

Դիմելով ապարանցիներին՝ Գեղամ Մանուկյանն ընդգծեց, որ Ապարանը հայկական թասիբի և ավանդական գերդաստանի էտալոնն է: Նա կոչ արեց քվեատուփի մոտ կանգնելիս մի կողմ դնել զուտ քաղաքական կամ հակակոռուպցիոն թեզերը և հարցին նայել ընտանեկան ու ազգային արժեքների տեսանկյունից: