1155 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-13 14:54
Գործարար աշխարհ

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվում ցորեն

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվում ցորեն

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվում 20 վագոն ցորեն: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նշվում է, որ ցորենով բեռնված 20 վագոնից բաղկացած երկաթուղային շարժակազմը ճանապարհվում է Բիլաջարի կայարանից։

Հիշեցնենք, որ նախորդ անգամ ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան էր ուղարկվել 8 վագոն ցորեն և 10 վագոն քարածուխ։