1227 դիտում, 1 ամիս առաջ - 2026-09-03 13:00
Քաղաքական խաղադաշտ

Ի՞նչ են պայմանավորվել Պուտինն ու Փաշինյանը

Ի՞նչ են պայմանավորվել Պուտինն ու Փաշինյանը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը դրական էր, պայմանավորվել ենք, որ առաջիկայում այց կունենամ Մոսկվա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Պուտինի հետ հանդիպման ընթացքում գաղափար է առաջացել գույքագրել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները՝ հասկանալու համար, թե այդ հարաբերություններն ինչ են ենթադրում գործնականում։

«Գաղափար առաջացավ, որ մենք պետք է ինվենտարիզացիայի՝ գույքագրման ենթարկենք «Հայաստան-Ռուսաստան հարաբերություններ» հասկացությունը, պատկերացնելու համար, թե դա գործնականում ինչ է նշանակում։ Այսինքն՝ ինչ տողեր կան այդ ենթավերնագրի ներքո, և որ տողերի հետ կապված երկուստեք ունենք նույն դիրքորոշումը, ու որ տողերի հետ կապված ունենք այլ դիրքորոշումներ»,- ասաց Փաշինյանը։