345 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-24 13:08
Քաղաքական խաղադաշտ

«Չի կարող տնտեսական հարաբերություններում փոփոխություն չլինել»․ Ալեն Սիմոնյան

«Չի կարող տնտեսական հարաբերություններում փոփոխություն չլինել»․ Ալեն Սիմոնյան

Գոյություն ունի իրականություն՝ ՀՀ-ն 30 տարուց ավելի ապրել է կոնֆլիկտի մեջ,  ՌԴ-ն չի եղել կոնֆլիկտի մեջ և աշխարհի հետ չի ունեցել այն հարաբերությունները, որոնք ունի հիմա, ուզես-չուզես՝ չեն կարող հարաբերությունները նույնը լինել, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ ասաց ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ փոխվել են քաղաքական գինը, շուկաները, երրորդ խաղացողները․ «Քանի որ ուղիներն են փոխվել, կոմունիկացիաներն են բացվում, ՀՀ-ն Ադրբեջանից գնումներ է անում։ Նույնն էլ ՌԴ-ի մասով կարելի է ասել, որ իր գնումների ուղղություններն են փոխվել և չի կարող սա տնտեսական հարաբերությունների մեջ փոփոխություն չանել»։

 Նա նշեց՝ դրա համար էլ պետք է նստել, հասկանալ ընդհանուր շահերը և կիսել։