1512 դիտում, 5 ամիս առաջ - 2026-05-05 20:26
Քաղաքական խաղադաշտ

Ֆրանսիան սիրում է ձեզ. Էմանուել Մակրոն

Ֆրանսիան սիրում է ձեզ. Էմանուել Մակրոն

Այսօր Էմանուել Մակրոնը մասնակցել է Գյումրիում անցկացվող «Երաժշտական կամուրջ․ Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգին։

Համերգի ավարտին Ֆրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնել՝ Հայաստան կատարած պետական այցի ընթացքում իրեն ցուցաբերած ջերմ ընդունելության համար։

«Ոչ ոք չի մոռացել 1988 թվականի դեկտեմբերը, երբ ամբողջ քաղաքը քարացավ։ Աշխարհը կանգնեց ոտքի՝ քեզ համար, Հայաստան։ Շառլ Ազնավուրը երգեց, Ֆրանսիան համախմբվեց, ավելի քան 500 հրշեջ, զինվորական և սակրավոր եկան ձեզ օգնության։ Գյումրին վերածնվեց դժոխքից՝ ձմռանից հետո բերելով նոր գարուններ։

Մենք գիտենք բոլոր այն դժվարությունները, որոնց միջով դուք անցել եք վերջին տարիներին։ Եվ ինչպես ձեր կողքին էինք 1988-ի դեկտեմբերին, այնպես էլ այսօր կմնանք ձեր կողքին։

Շնորհակալություն, Գյումրի, շնորհակալություն, Հայաստան։ Երբեք չմոռանաք՝ Ֆրանսիան սիրում է ձեզ։