1536 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-03 13:37
Քաղաքական խաղադաշտ

«Մի քիչ լավ չի պատկերացնում, ջահել է». Ղազարյանը՝ Ռուբինյանին

«Մի քիչ լավ չի պատկերացնում, ջահել է». Ղազարյանը՝ Ռուբինյանին

Ռուբեն Ռուբինյանը, ճիշտն ասած, ոնց որ ԱԺ կանոնակարգին լավ ծանոթ չի, տեղյակ չէ, որ ես ու ինքը նույն կարգավիճակն ունենք՝ և ես եմ պատգամավոր, և ինքը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով Ռուբինյանի հայտարարությանը, թե Ղազարյանը կարող է գրանցվել, գուցե ընդունեն, գուցե՝ ոչ։

«Պատգամավորները հանդիպում են իրար ԱԺ նիստերի դահլիճում, հանձնաժողովներում, միմյանց ընդունելության արժանացնելու խնդիր, որպես այդպիսին, չունեն։ Ես իր մոտ եկել էի որպես քաղաքացի՝ ոչ թե անձնական հարցերով, այլ պարզելու, թե ինքը որպես Հայաստանի և Արցախի ազգային ժողովների համագործակցության հանձնաժողովի անդամ ինչպես է կատարում իր պարտականությունները։ Հիմա քրեական վարույթ է նախաձեռնված, որտեղ քննվում է իրեն պատասխանատվության ենթարկելու հարցը։ Մի քիչ լավ չի պատկերացնում, ջահել է, ոչինչ»,- հայտարարել է նա։