«Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է իշխանափոխության իր ծրագրերին, ինչպես նաև եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին։
Լրագրողները Կարապետյանից հետաքրքրվել են՝ արդյոք գոյություն ունի իշխանափոխության որևէ գաղտնի ծրագիր և ժամկետ։
«Քայլ-քայլ գնում ենք առաջ»,- պատասխանել է Կարապետյանը։
Հարցին՝ ինչ է արվում իշխանափոխության հասնելու համար, նա նշել է․
«Դրա համար ինչի կարիք կա, դա անում ենք»։
Անդրադառնալով եկեղեցու նկատմամբ իշխանությունների գործողություններին և Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացվող 74 էջանոց զեկույցին՝ Կարապետյանը այն որակել է որպես «հերթական հիմարություն»։
«Իրենք ոչ մի բան էլ չեն կարողանալու անել, հերթական հիմարություններն են անում, դրան վերջ կլինի»,- ասել է նա։
Լրագրողը Կարապետյանից հետաքրքրվել է՝ ինչպես են իրենք պատրաստվում պաշտպանել եկեղեցին, եթե իշխանությունների գործողությունները շարունակվեն։
«Կարիք լինի, Մայր Աթոռ էլ կգնանք»,- պատասխանել է Սամվել Կարապետյանը։