Կրակեի՞ն, սպանեի՞ն, այսպես արձագանքեց Նիկոլ Փաշինյանը Տավուշ մտած ադրբեջանցի հովիվի մասին հարցին։
«Մարդը քայլելով գալիս է, ձերբակալել են, հանձնել են ԱԱԾ-ին»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։
Փաշինյանն ասաց, թե աշխարհում չկա այդպիսի մի սահման, որ մարդը չկարողանա անցնել։
Փաշինյանը հայտարարեց, որ հովիվին կվերադարձնեն Ադրբեջան։
Հիշեցնենք՝ 2026թ. հոկտեմբերի 19-ին՝ 17:50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում (Տավուշի մարզ) հայտնաբերվել է Թովուզի շրջանի Չատախ գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Քասիմով Յաշար Ալի Օղլուն:
Իրականացված ստուգողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ քաղաքացին ՀՀ տարածքում հայտնվել է մոլորվելու արդյունքում: